«Ալեն Սիմոնյանի նկարը մարդ կհավաքի, բայց ինչ կանեն այդ մարդիկ՝ թող ինքը մտածի». Իշխան Սաղաթելյան

«Ալեն Սիմոնյանի նկարը մարդ կհավաքի, բայց ինչ...

Իր նկարը, որ դնեն, մարդ կհավաքվի, բայց այդ մարդիկ ինչ կանեն այդ նկարի հետ՝ թող ինքը մտածի: Հանրային ընկալումն իրենց շուրջ բոլորս գիտենք՝ ինչ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված հետևյալ խոսքերին.  «Իրենք յոթ հոգի մարդ փողոցում չեն կարողանալու հավաքեն: Իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ կհավաքվի»: 

Խոսելով իշխանության և ընդդիմության մրցակցության մասին՝ Սաղաթելյանը նշել է. «Մենք իրենց հետ չենք կարող մրցակից լինել ստի, կեղծիքի, սրիկայության, մնացած բոլոր բնագավառներում, բայց երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու նպատակով իրենք ասելիք չունեն: Իրենք իրավունք չունեն խոսելու ո՛չ խաղաղության, ո՛չ ապագայի, ո՛չ մնացածի մասին»:

Նա հավելել է, որ իշխանության՝ գիշեր-ցերեկ ընդդիմությունից խոսելն արդեն շատ հարցերի պատասխաններ է տալիս:

Leave a Comment