Ֆրանսիայում երեկ տեղի ունեցած խնայողության միջոցառումների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 670 մարդ:
Այս մասին հաղորդել է Le Figaro թերթը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարության թարմացված տվյալներին։
«ՆԳՆ-ի վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 10-ի ցույցերի օրը Ֆրանսիայում ձերբակալվել է 670 մարդ, այդ թվում՝ 280-ը՝ Փարիզում», – ասվում է հոդվածում։
Բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է նաև 34 իրավապահ մարմինների աշխատակից՝ բոլորը թեթև վնասվածքներ են ստացել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փողոցներ է դուրս եկել մոտ 200,000 մարդ՝ մասնակցելով երկրի տարածքում տեղի ունեցած հարյուրավոր հանրահավաքների։