Այթան Ֆարհադովա, հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում Ադրբեջանը հյուրընկալել է «Հավերժ եղբայրություն» համատեղ բազմազգ զորավարժությունները՝ Թուրքիայի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Ղազախստանի մասնակցությամբ։ Զորավարժությունները մեկնարկել են երեքշաբթի և նախատեսվում է, որ կշարունակվեն շուրջ երկու շաբաթ։ Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկացմամբ՝ բազմազգ համատեղ զորավարժություններում կիրառվել են զրահատեխնիկա, բանակային ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։ «Զորավարժության հիմնական նպատակը հատուկջոկատայինների միջև փորձի փոխանակումն ու նրանց հմտությունների կատարելագործումն է։ Մասնակից ստորաբաժանումները նաև կկատարեն մարտական պատրաստության առաջադրանքներ՝ կրակային պատրաստություն, պարաշյուտային ցատկեր, դիպուկահարների գործունեություն, ինչպես նաև բնակավայրերի մաքրման գործողություններ հակառակորդի ուժերից»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ սա «Հավերժ եղբայրություն» համատեղ զորավարժությունների […]