Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 500 մարդ

Երկուշաբթի օրը Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ, ևս 1000-ը վիրավորվել են, հաղորդել է երկրի պետական ​​ռադիոհեռուստատեսությունը:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Քաբուլում «Թալիբան»-ի գլխավորած առողջապահական մարմինները հայտարարել են, որ դեռևս հստակ չէ զոհերի պաշտոնական թիվը, քանի որ աշխատում են հասնել հեռավոր շրջաններ:

Հաղորդվում է, որ 6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Աֆղանստանի երկու արևելյան նահանգներում։

Leave a Comment