Իրականացվում են Աժդահակի խառնարանային լճից ապօրինի ջրառի մասին տեղեկատվության ուսումնասիրություններ

Իրականացվում են Աժդահակի խառնարանային լճից ապ...

Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր կատար խառնարանային լճից կատարվող ենթադրյալ ապօրինի ջրառի վերաբերյալ օգոստոսի 29-ին համացանցում հրապարակված տեսանյութը և դրա վերաբերյալ ստացված ահազանգը փոխանցվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Դրա շրջանակում իրականացվում են ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ՝ իրավախախտման փաստի ճշգրտման նպատակով։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ վարույթի ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

«Շնորհակալություն՝ ցուցաբերած զգոնության, ահազանգի և հետևողականության համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը բարձր է գնահատում հանրության ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների բացահայտման և կանխման գործընթացում»,- ասվում է պարզաբանման մեջ։

Leave a Comment