https://arm.sputniknews.ru/20250829/rusastany-patrast-e-aek-i-het-kapvats-hajastanin-tarber-scenarner-arajarkel-zakharvova-92898531.html
Ռուսաստանը պատրաստ է ԱԷԿ-ի հետ կապված Հայաստանին տարբեր սցենարներ առաջարկել. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է ԱԷԿ-ի հետ կապված Հայաստանին տարբեր սցենարներ առաջարկել. Զախարովա
Sputnik Արմենիա
Ներկայումս «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը… 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T16:54+0400
2025-08-29T16:54+0400
2025-08-29T16:54+0400
ատոմակայան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
մարիա զախարովա
ռուսաստան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92895964_0:0:1920:1080_1920x0_80_0_0_687ac56809f1e6fe6ac76ca28cde8081.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ատոմային էներգետիկայի զարգացման տարբեր տարբերակներ առաջարկել՝ փոքր մոդուլային ռեակտորներից մինչև նոր խոշոր կայանի կառուցում՝ հիմնված փորձված և հուսալի տեխնոլոգիաների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ներկայումս «Ռոսատոմը» հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում գործող կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու, ինչպես նաև նոր էներգաբլոկների կառուցման հեռանկարները քննարկելու ուղղությամբ։ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական կողմը հասկանում է, որ Հայաստանն այս հարցին մանրակրկիտ է մետենում ` գնահատելով բոլոր հնարավոր տարբերակները։ «Ռոսատոմի» ղեկավարությունը կանոնավոր շփումներ է պահպում երկրի կառավարության հետ։Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանն արձանագրում է արևմտյան չարակամ երկրների կողմից ատոմային ոլորտում ռուս-հայկական գործակցությունը վարկաբեկելու փորձերը։ Մասնավորապես ` լրատվամիջոցներում տարածվում են կեղծ պնդումներ ԱԷԿ-ի շարքից դուրս գալու կամ տարածաշրջանի համար դրա ենթադրյալ լուրջ սպառնալիքի մասին։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92895964_205:0:1645:1080_1920x0_80_0_0_3e52f44a7efd741e9f77ed4cfad63452.jpg
ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), մարիա զախարովա, ռուսաստան, видео, տեսանյութեր
ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), մարիա զախարովա, ռուսաստան, видео, տեսանյութեր
Ներկայումս «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ատոմային էներգետիկայի զարգացման տարբեր տարբերակներ առաջարկել՝ փոքր մոդուլային ռեակտորներից մինչև նոր խոշոր կայանի կառուցում՝ հիմնված փորձված և հուսալի տեխնոլոգիաների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք հայկական կողմի շահագրգռվածությունը ատոմի ոլորտում խաղաղ գործակցությունը շարունակելու հարցում։ Կես դար շարունակ՝ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնադրման պահից սկսած, մեր մասնագետները փոխանակվել են փորձով»,– ընդգծել է Զախարովան։
Ներկայումս «Ռոսատոմը» հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում գործող կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու, ինչպես նաև նոր էներգաբլոկների կառուցման հեռանկարները քննարկելու ուղղությամբ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական կողմը հասկանում է, որ Հայաստանն այս հարցին մանրակրկիտ է մետենում ` գնահատելով բոլոր հնարավոր տարբերակները։ «Ռոսատոմի» ղեկավարությունը կանոնավոր շփումներ է պահպում երկրի կառավարության հետ։
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանն արձանագրում է արևմտյան չարակամ երկրների կողմից ատոմային ոլորտում ռուս-հայկական գործակցությունը վարկաբեկելու փորձերը։ Մասնավորապես ` լրատվամիջոցներում տարածվում են կեղծ պնդումներ ԱԷԿ-ի շարքից դուրս գալու կամ տարածաշրջանի համար դրա ենթադրյալ լուրջ սպառնալիքի մասին։