Հրապարակվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ ՀՀ-ԱՄՆ ստորագրած հուշագիրը

Հայաստանի Կառավարությունը հրապարակել է ԱՄՆ Կառավարության հետ ստորագրոծ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հուշագրի բովանդակությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ),շեշտելով աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրում կատարելու և Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգությունը բարելավելու հարցում, հաստատելով Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության մասով կարողությունները և որպես տարածաշրջանային և համաշխարհային առևտրի արդյունավետ տարանցիկ հանգույց գործելու հնարավորությունը բարելավելու ընդհանուր ցանկությունը, ևընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը և նրանց միջև ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները,հասել են հետևյալ փոխըմբռնմանը. I. ՆպատակըՍույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ […]

Leave a Comment