ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն ասել է` որքան ժամանակ կպահանջի Մինսկի խմբի լուծարումը

https://arm.sputniknews.ru/20250829/eahk-um-rd-mshtakan-nerkajacucichn-asel-e-vorqan-zhamanak-kpahanji-minski-khmbi-lutsarumy-92884210.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53952262_348:0:3079:2048_1920x0_80_0_0_d1ac58c254aeafa360e8392824820d49.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եահկ, եահկ մինսկի խումբ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, արցախ, բռնի տեղահանված

եահկ, եահկ մինսկի խումբ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, արցախ, բռնի տեղահանված

Բաժանորդագրվել

Դիվանագետը նշել է, որ խոսքը երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցման մասին է։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին որոշման (այն ընդունելու դեպքում) կատարմանը ուղղությամբ վարչական և ֆինանսական միջոցառումների իրականացումը կտևի մի քանի ամիս: Այս մասին РБК-ին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստ է կատարել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի դրույթները:

Լուկաշևիչի խոսքով՝ խոսքը երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցման մասին է:

«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանց պահպանման աննպատակահարմարության մասին` հիմքեր չենք տեսնում դրանց լուծարմանը խոչընդոտելու համար»,-հայտարարել է դիվանագետը:

Ինչպես նշել է Լուկաշևիչը, Մինսկի խմբի լուծարման ընթացակարգը հետևյալն է. ԵԱՀԿ Մշտական խորհուրդը (քաղաքական խորհրդակցությունների գլխավոր տնօրինող մարմինը) կազմակերպության անդամներին խորհուրդ է տվել «լուռ համաձայնությամբ» հաստատել այդ հարցի վերաբերյալ նախարարական որոշումը․ եթե մինչև սեպտեմբերի 1-ը ոչ ոք առարկություն չհայտնի խմբի լուծարման վերաբերյալ, որոշումը կհամարվի ընդունված:

«Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ տվյալ որոշման կատարման հետ կապված վարչական և ֆինանսական միջոցների իրականացումը կտևի մի քանի ամիս։ ԵԱՀԿ-ում ակնկալում են դրանք ավարտել այս տարվա դեկտեմբերից ոչ ուշ։ Դրանից հետո բոլոր երեք կառույցները, որոնք պատասխանատու էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար, պետք է դադարեցնեն իրենց գոյությունը»,-ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

Դիվանագետը հստակեցրել է, որ խումբը նախատեսում են վերջնականապես լուծարել 2025 թվականի դեկտեմբերին։

Leave a Comment