Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում:


Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:


Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:


 


 

Leave a Comment