Կապիտուլյացիան արդեն եղել է, Արցախում հայ չկա․ ընդդիմության ասածն է՝ ձև տանք, որ չենք պարտվել․ տուն-տունի՞կ ենք խաղում. Հայկ Հովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

28.08.2025 | 19:00

Արձակագիր Հայկ Հովյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Վաշինգտոնում նախաստորագրված 17 կետանոց համաձայնագիրը թեև վերջնական խաղաղություն չի երաշխավորում, սակայն դրանով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ախորժակն էականորեն զսպվում է։

«Նախաստորագրումը բարելավել է ՀՀ անվտանգային միջավայրը ինչ-որ չափով։ Սուպերխաղաղությունն անհնար է։ Ընդդիմությունն ասում է՝ դեմ չենք խաղաղությանը, բայց Ալիևը ծնկաչոք պիտի գա, ասի՝ կներեք, Արցախը ձեզ։ Իսկ մենք ի՞նչ ենք արել դրա համար»,- նշում է նա։

Անդրադառնալով այն գնահատականին, որ Վաշինգտոնի նախաստորագրումը կապիտուլյացիա է, Հովյանն ասում է․ «Կապիտուլյացիան արդեն եղել է՝ Արցախում հայ չկա․ ընդդիմության ասածն է՝ ձև տանք, որ չենք պարտվել, բայց տուն-տունի՞կ ենք խաղում։ Այդ մարդիկ պատերազմ են առաջարկում, Արցախն առանց կռվի անհնար է վերադարձնել, նոյեմբերի 9 կար՝ ՌԴ-ն թող պահեր, ինչո՞ւ չպահեց, դուրս եկավ։ Ասել՝ Արցախի էջը եթե թերթենք, ՀՀ-ի վերջը կգա, չի համապատասխանում իրականությանը, ՀՀ-ում ապրող ժողովուրդը համաձայն չէ»։

Հովյանը խոսել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հեռանկարի, խաղաղության կառուցման հավանականության, թշնամանքի և ատելության հաղթահարման հնարավորության, 2026-ի ընտրություններում ենթադրվող գլխավոր հարցադրման, մրցակից գաղափարախոսությունների, հարակից այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

 

Leave a Comment