Iravunk.com | «Յասամանի» բուրմունքին չխաբնվեք


Սպառողի անկյուն

Ինչպես հայտնում է  Ով ով է կայքը. ընդհանրապես յասամանը շատ մեղմ ու նուրբ բուրմունքով ծաղիկ է: Սակայն, երբ գործը հասնում է «Յասաման» ռեստորանին, որը գտնվում է Սեւանի ափին,  համենայնդեպս գները  ո՛չ մեղմ են, ո՛չ էլ նուրբ: Ամառվա ամիսների  ակտիվ անցուդարձը Սեւանի ափին  «Յասամանում» առաջացրել է գների կտրուկ աճ: Ինչպես Ով ով է-ին հայտնել են «Յասաման» ռեստորան այցելած քաղաքացիները  երկու սեւ սուրճի եւ մեկ  կտր խմորեղենի համար նրանցից պահանջել են վեց հազար դրամ: Իսկ մեկ այլ  քաղաքացի սխալվել եւ վերցրել է մեկ շիշ  Հոբելյանական կոնյակ եւ եձրեք հոգով հաց էին կերել, որի հաշիվը կազմել էր 190 հազար դրամ: Այնպես որ, հարգելի սպառողներ եւ զբոսաշրջիկներ, այդտեղ այցելելը  ձեզ համար կարող է Եգիպտոսի մեկշաբաթյա հանգստի գին կազմել, իսկ այդպիսի հաց ուտելը ձեր բգին կանգնեռլ: Բոլոր դեպքերում նախապես պահանջեք մենյուն:

Leave a Comment