Մանչեսթեր Սիթիի նախկին պաշտպանը սկսել է զբաղվել դիջեյությամբ — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ջոլեոն Լեսքոտը որոշել է կարիերան ավարտելուց հետո զբաղվել իր մյուս կրքով՝ երաժշտությամբ։

Պարզվում է, որ Լեսկոտը, որը շարունակում է աշխատել որպես Թոմաս Տուխելի օգնական Անգլիայի ազգային հավաքականում, ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս որպես դիջեյ։ Օրինակ՝ վերջերս նա այս կարգավիճակով մասնակցել է Reading Festival խոշոր երաժշտական փառատոնին՝ հանդես գալով Jagermeister կեղծանվամբ։

Հետաքրքիր է, որ փառատոնին ներկա են եղել նաև նրա նախկին թիմակիցները։ Օրինակ՝ Մայք Ռիչարդսը, որը իր շուրջը հավաքել էր «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների մի խումբ և Լեսկոտին պատվիրել իր սիրելի ստեղծագործությունները։

Leave a Comment