Սրտաբանը նշել է սննդամթերքի այն տեսակները, որոնցից պետք է խուսափել հիպերտոնիայի դեպքում։


Հասարակություն

Սրտաբան Ռոբերտո Յանոն զգուշացրել է, որ որոշ սննդամթերք կարող է սրել հիպերտոնիայի ընթացքը, ուստի դրանք անհրաժեշտ է բացառել սննդակարգից։ Ինչպես գրում է Terra պարբերականը, մասնագետը նախևառաջ խորհուրդ է տալիս խուսափել նատրիումի բարձր պարունակությամբ մթերքներից՝ երշիկեղենից, խոզապուխտից, սալյամիից, արագ պատրաստվող ապուրներից, արագ սննդից, կետչուպից, սոյայի սոուսից, պարմեզան և չեդդար պանիրներից, պահածոյացված ոլոռից ու եգիպտացորենից, ինչպես նաև չիպսերից ու կարտոֆիլի ֆրից։

Բացի այդ, Յանոն ընդգծել է, որ հիպերտոնիայի դեպքում ցանկալի չէ օգտագործել քաղցր գազավորված ըմպելիքներ, սուրճ և էներգետիկ ըմպելիքներ։

Բժիշկը կարևորել է հավասարակշռված սննդակարգի պահպանումը՝ վնասակար մթերքը փոխարինելով առողջությանը օգտակար այլընտրանքներով։ Նա նաև խորհուրդ է տվել հետևել օրվա առողջ ռեժիմին և պարբերաբար անցնել բժշկական զննումներ՝ հիվանդության ընթացքը վերահսկելու համար։

Leave a Comment