Լևերկուզենի «Բայերը» իր պաշտոնական կայքում հայտնել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի նախկին պաշտպան Լուկաս Վասկեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր՝ մինչև 2027 թվականը։

Վասկեսը «Ռեալի» ակադեմիայի սան է։ 34-ամյա իսպանացին «սերուցքայինների» հիմնական թիմի կազմում մասնակցել է 402 խաղի, որոնցում խփել է 38 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։
Իսպանական գրանդի կազմում խաղալով՝ Վասկեսը հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 3 միլիոն եվրո։