ԵԱՀԿ երկրները սեպտեմբերի 1-ին պետք է որոշում կայացնեն Մինսկի խմբի պաշտոնական լուծարման վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վաշինգտոնի հանդիպման արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում են ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին՝ Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ։ «Կոչը տարածվել է ԵԱՀԿ երկրների միջև, և որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին», – ասել է Բայրամովը։ Անդրադառնալով խաղաղության համաձայնագրին՝ Բայրամովն ասել է, թե «մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չէր խաղաղության համաձայնագրի մի շարք դրույթների հետ»։ «Մասնավորապես, Հայաստանը չի ընդունել դատարաններից հայցերի հետկանչի և սահմանին երրորդ ուժեր չտեղակայելու վերաբերյալ կետերը։ ԱՄՆ […]