Մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ փաթաթեն Կարապետյանի վրա. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Տպավորություն ունեմ, որ իշխանության ներսում թեմատիկ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ կարելի է փաթաթել Սամվել Կարապետյանի վրա:

Մի 2 ամիս է անցնի, շատերը չեն էլ հիշի, թե Կարապետյանին ի՞նչ թեմայով կալանավորեցին, որովհետև իշխանությունը գիտակցելով գործի դատարկությունը փորձում է նորանոր «հանցանքներ» պեղել:

Մեծ առումով նոր բան չի եղել, ռեժիմը գործում է ժանրի կանոններով, ինչն այդքան նրան հոգեհարազատ է դարձել»:

Leave a Comment