Պուտինը չի ցանկանում հանդիպել Զելենսկու հետ, քանի որ «նրան չի սիրում». Թրամփ


Միջազգային

Նման է, որ Թրամփն արդեն հույսեր չունի, որ կկարողանա պազմակերպել Պուտինի եւ Զելենսկու արագ հանդիպում: Ու նա այս անգամ դա բացատրել է այսպես` Վլադիմիր Պուտինը չի ցանկանում հանդիպել Զելենսկու հետ, քանի որ «նրան չի սիրում»:

ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման ժամկետները կախված են նրանցից։

Իսկ ընդհանուր իմաստով` «Մենք այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայի վրա»։

Բացի այդ, ըստ Թրամփի, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առանձնահատկությունները դեռևս չեն քննարկվել։ Եվրոպան պետք է զգալի անվտանգության երաշխիքներ տրամադրի Ուկրաինային, ԱՄՆ-ն պետք է միայն աջակցի դրան։

Հանրագումարում սանշանակում է` Թրամփը ֆիքսում է, որ դուրս է եկել ռուս-ուկրաինական գործընթացներից, եւ հիմա թող դրանով Եվրոպան զբաղվի, եթե կկարողանա:

«Մենք Պուտինի հետ քննարկում ենք ապամիջուկայնացումը»,- նշում է Թրամփը` ավելացնելով, որ ցանկանում է այդ գործընթացում Չինաստանին ներգրավումը։

 

Leave a Comment