Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի Զապորոժսկոյե բնակավայրը

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Զապորոժսկոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դնեպրոպետրովսկի մարզի Զապորոժսկոյե բնակավայրը», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment