Իրանը փորձարկել է գերհզոր հրթիռ՝ Ահեր ալ-Զաման անվանումով: Այն, ըստ իրանական աղբյուրների, ունի մարտավարական միջուկային ռումբի ուժ։
Այդ թեմային անդրադարձել են նաեւ իսրայելյան աղբյուրները: Մասնավորապես` 12-րդ հոռուստաալիքի տվյալներով՝ փորձարկված իրանական հրթիռային համակարգը կարող է կրել 80 մարտագլխիկ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 70 կգ, և ունի հսկայական կործանարար ուժ։ Այսինքն, եթե 70 կգ-անոց մարտագլխիկը հարվածի հիպերձայնային արագությամբ եւ դա բազմապատկվի 80-վ, կարող է տակտիկական միջուկային զենքին հասնող հզորության հասնել:
Ամեն դեպքում, դատելով նկարագրություններից, խոսքը մի քանի մարտագլխիկներով, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին է բաժանվում, հիպերձայնային արագություն ունեցող հրթիռի մասին է: Այդ համեմատությանը համապատասխանում է նաեւ ռուսական «Օրեշնիկը», որը եւս, գոնե պաշտոնական տվյալներից դատելով, ունի տակտիկական միջուկային զենքի հետ համադրելի հզորություն: Այսինքն նման է, որ Իրանը ստացել է «Օրեշնիկի» համարժեք հրթիռը: Իսկ թե ինչպես, դա այլ թեմա է:
