Նիհարած մարդիկ պատմել են ավելորդ քաշից ազատվելու իրենց փորձի մասին


Հասարակություն

Մի տղամարդ խոստովանել է, որ մեկ տարի առաջ նրա քաշը կազմում էր 180 կիլոգրամ, և նա մեծ դժվարությամբ էր քայլում։ Որպեսզի իրեն ավելի լավ զգա, նա նպատակ դրեց նվազեցնել քաշը մինչև 115 կիլոգրամ։

«Նույնիսկ ամենապարզ բաները, օրինակ՝ կոշիկներիս քուղերը կապելը, ինձ համար բարդ էր։ Շուտ էի հևում։ Դեկտեմբերի սկզբին ես սկսեցի սննդակարգի հետևել և գրանցվեցի մարզասրահ։ Անցած կիրակի ես կշռում էի 145 կիլոգրամ։ Ընդամենը 9 ամսում ես կորցրեցի 45 կիլոգրամ», — գրել է paleobear1, Reddit-ի օգտատեր։

Մեկ այլ օգտատեր պատմեց, որ երբ նա նոր էր անցել 30-ը, ավելորդ քաշի պատճառով մեջքը և ծնկները սկսեցին ցավալ։ Քաշը նա հավաքեց այն ժամանակ, երբ աշխատանքի անցավ որպես ինժեներ․ մինչ այդ ակտիվ էր, սքեյթբորդով ու սնոուբորդով էր զբաղվում։

«Մի անգամ հայրս կատակեց, որ ես առևտրի կենտրոնում աստիճաններով բարձրանում եմ ավելի վատ, քան ինքը, թեև ամբողջ կյանքում բեռնակիր է աշխատել։ Անցած տարվանից ես կրկին սկսել եմ սքեյթ վարել, փորձում եմ կանոնավոր անել ձգողական վարժություններ և 15 րոպեանոց մարզումներ։ Անհավանական է, թե որքան լավ եմ ինձ զգում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես», — գրել է jadedflux, Reddit-ի օգտատեր։

Leave a Comment