Հայտնի են դարձել Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպի մանրամասները

Հայտնի են դարձել Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպի մանրամասները, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիա-ն:

Նշենք, որ դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը

Համաձայնեցված ցամաքային փոխադրման ժամանակ կոշտ կցորդիչի տարրը խափանվել է, և ինքնաթիռը սահել է։ Փոխադրումն իրականացվել է ՆԳՆ պարեկային ծառայողների և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը տևական ժամանակով չի արգելափակվել, ինքնաթիռը չի տուժել, ցանկապատը՝ նույնպես: Կցորդիչի վերականգնումից հետո փոխադրումը շարունակվել է։

Leave a Comment