Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում պատմել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր զրույցի մանրամասները, որի ընթացքում նրանք քննարկել են օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
«Մենք քննարկել ենք այն հույսը, որը ոգեշնչել է օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումը։
Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի, ինչը հնարավորություն կտա վերաբացել բոլոր սահմանները և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։ Վերջապես, ես վերահաստատեցի նախագահ Էրդողանին Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աշխատելու Թուրքիայի հետ հավակնոտ երկկողմ օրակարգի շուրջ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նա հավելել է, որ ինքն ու Էրդողանը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։