Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր օգտահաշվում հաղորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի մասին։
Ֆրանսիայի առաջնորդը շեշտել է Հարավային Կովկասում խաղաղ կարգավորման ջանքերի շարունակականության կարևորությունը։
«Մենք քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած հանդիպման արդյունքից ծագած հույսերը, որն օգոստոսի 8-ին անցկացրել էր նախագահ Թրամփը։ Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի, ինչը թույլ կտա մեզ բացել բոլոր սահմանները և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը»,- ասել է Մակրոնը։
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ երկկողմանի հավակնոտ օրակարգ ձևավորելու համար։