Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու. Չախալյանը կրկնեց ՀՀ ազգային հերոսի հայտնի խոսքը


Ներքաղաքական

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ ինչպես սրբազանն է բնորոշել՝ 17 արդարների դատական երկրորդ նիստը, որոնց թվում է նաեւ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:

Թեպետ այս նիստի ժամանակ խոսքի իրավունք չտրամադրվեց Չախալյանին եւ առաջնահերթության կարգով չբարձրացվեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու հարցը, բայց նա բռունցքով ցույց տվեց, որ «Կամք»-ի պայքարը շարունակվում է, ինքն՝ անկոտրում է:

Հիշեցնենք, որ նախորդ նիստն ավարտվել էր նրա բացականչությամբ: Նա ցիտել էր ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հայտնի խոսքը. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

Դատական նախնական լսումները կշարունակվի նաեւ օգոստոսի 21-ին, ժամը՝ 14:30-ին, կրկին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment