
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնության է եկել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր նախապատրաստելու և ստորագրելու վերաբերյալ:
«Այսօր մենք շատ իմաստալից բանակցություններ ունեցանք և, իմ կարծիքով, լավ առաջընթացի հասանք մեր հարաբերություններում: Լավ արդյունք կլինի, եթե մոտ ապագայում, ինչպես մենք համաձայնության եկանք Իրանի նախագահի հետ, պատրաստենք և ստորագրենք ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր», – լրատվամիջոցներին ասել է Լուկաշենկոն՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո արված հայտարարության մեջ: