📷 UFC-ի նորաթուխ չեմպիոնը Ծառուկյանին նվիրված հրապարակում է կատարել — Armsport.am

UFC-ի միջին քաշային կարգի նորաթուխ չեմպիոն Խամզաթ Չիմաևը իր Instagram-յան էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել, նվիրված հայ մարտիկ Արման Ծառուկյանին։

«Իմ եղբայր»,– լուսանկարին կից գրել է Չիմաևը, ում տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում մեծ ներդրում էր ունեցել Արմանը։

Հիշեցնենք, որ Չիկագոյում կայացած UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսիսի դեմ տիտղոսային մենամարտում։

Leave a Comment