Վաշինգտոնյան փաստաթուղթը եռակողմ չէ․ Թրամփը ստորագրել է որպես վկա․ Գեղամ Մանուկյան

«Այս 4-5 տարիներին և դրանից առաջ էլ շատ քաղաքական դատեր են եղել, բայց ինչ որ կատարվում է սրբազանների հետ, իրավական, քաղաքականից այն կողմ կա ևս մեկ հավոր բան՝ սա մեր համազգային ամոթն է։ 37 թվի մասին վերջերս հաճախ ենք ստիպված լինում ասել․ 37-ից հետո մենք չենք տեսել ճաղավանդակում քաղաքական պատճառներով սրբազանների»,- Միքայել սրբազանի վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Առաջին դատական նիստում Միքայել սրբազանի խոսքից հասկանում ես, որ ինքը շարունակում է մնալ ազատության մեջ, ի տարբերություն մեզ բոլորիս, որ ասյօր բանտարկված ենք»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպմանը, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Լրագրողներին կոչ կանեմ երբեք չկոչել Վաշինգտոնյան հռչակագիրը եռակողմ․ դա Նիկոլ Փաշինյանի և Ալիևի մեջ ստորագրված հռչակագիր է, որը վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքից Սյունիքին, որին որպես վկա եղել է ոչ թե ԱՄՆ-ն, այլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հրապարակված պաշտոնական այն փաստաթուղթը, որը կա Հայաստանի վարչապետի պաշտոնկան էջում, վերնագիրը և ստորագրված իրական փաստաթղթի վերնագիրը լրիվ տարբեր են»։

Գեղամ մանուկյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեռ նախկինում ծանոթանալով փաստաթղթի տարբերակներից մեկին, արդեն ահազանգում էին լուրջ խնդիրների մասին։

Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը՝ տեսայութում։

Leave a Comment