ՀՀ ֆինանսների նախարարությունը չի հաշվել, թե որքան գումար կվերադառնա բյուջե Ջենիֆեր Լոպեսի համերգից
«Առանձին մշակութային կամ այլ իրադարձությունների ազդեցության գնահատումը դուրս է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող մակրոտնտեսական վերլուծությունների շրջանակներից, ուստի և առկա չեն նշված իրադարձության տնտեսական կամ բյուջետային ազդեցության գնահատումներ»,–ասված է ArmeniaSputnik–ի հարցման պատասխանում։
Պաշտոնական տվյալներով՝ Աստանայում և Ալմաթիում կայացած համերգները բյուջեին ավելացրել են 1.6 միլիոն դոլար։ Լոպեսի Տաշքենդում կայացած համերգը իրենց բյուջեին հարկային եկամուտների տեսքով ավելացրել է 3.3 միլիոն դոլար։
Մինչ Հայաստանի իշխանությունները միջոցառման համար պաշտոնապես բյուջեից հատկացրել են 6 միլիոն դոլար, Ղազախստանում և Ուզբեկստանում 0 դրամ են ծախսել։