ՌԴ Ռյազանի մարզի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է РИА Новости-ն։
Ուրբաթ օրը Շիլովսկի շրջանի Լեսնոյ գյուղի մոտակայքում գործարանի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով օգնություն է ցուցաբերվել 130 տուժածի, որոնցից 29-ը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ դեպքի վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները։
Անցած երեկոյան և գիշերվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության և Ռուսաստանի Ազգային գվարդիայի ջանքերի շնորհիվ փլատակներից դուրս է բերվել երեք մարդ։ Հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են, միջադեպի վայր մուտք գործելն արգելված է։
