ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացնում է

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացրել է ուսանողական վիզայով Միացյալ Նահանգներ մեկնողներին։

«ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։

Եղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող են վտանգել ձեր այցը»,– ասվում է դեսպանատան հայտարարության մեջ

Leave a Comment