Ռուսաստանը և Միացյալ Նահանգները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, բայց երկու նախագահների հանդիպումը Ալյասկայում արդեն առաջընթաց է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց մենք առաջընթաց ենք գրանցել», – ասել է Ռուբիոն ռուսական «Առաջին ալիք»-ին։
Հարցին, թե արդյոք սա խթան է խաղաղության գործընթացին, Ռուբիոն պատասխանեց, որ ամերիկյան կողմը դրա հույսը ունի։
«Կտեսնենք, հուսով եմ՝ շուտով», – հավելեց Ռուբիոն, այն հարցրին, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը։
Հիշենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցությունները տեղի են ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։
Կողմերը համաձայնեցին կրկին հանդիպել, սակայն այս գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ համաձայնության չհասան։