Մենք միշտ հետաքրքրված ենք նման ֆուտբոլիստներով. «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի մասին


Սպորտ

 

«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին.


«Սպերցյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Նա ապացուցել է իր կարողությունները, և մենք միշտ հետաքրքրված ենք նման ֆուտբոլիստներով», — Սթիլի խոսքերն է մեջբերում Daily Echo-ն։

Օրերս Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում հաստատել է, որ «Սաութհեմփթոնը» առաջարկ է ներկայացրել իր տեղափոխության վերաբերյալ։ 

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Leave a Comment