Հայաստանում նորածինների ամենատարածված անուններն են եղել Նարեն և Դավիթը


Հասարակություն

Հայաստանում 2025 թվականի առաջին կիսամյակում նորածիններին առավել հաճախ տվել են Նարե և Դավիթ անունները։

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է նորածիններին տրվող ամենատարածված անունների վերաբերյալ տվյալներ։

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 7003 աղջիկ և 7606 տղա։ Աղջիկներից ամենաշատը կոչվել են՝ Նարե (258), Լուսե (237), Արփի (234), Մարիա (229), Անգելինա (163), Եվա (154), Մանե (144), Էմիլի (128), Մարիամ (126) անուններով։

Տղաների շրջանում առավել տարածված անուններն են եղել՝ Դավիթ (491), Նարեկ (331), Հայկ (282), Ռոբերտ (265), Միքայել (255), Մարկ (231), Մոնթե (216), Արեգ (214), Տիգրան (210), Լեո (205)։

Leave a Comment