Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պլանավորել են հանդիպում անցկացնել:
Դա տեղի կունենա Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո, որը նախատեսված է օգոստոսի 15-ին:
Այս մասին BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Հանդիպման ամսաթիվը և վայրը հայտնի չեն։ Բացի այդ՝ Մակրոնը և Զելենսկին կրկին զրույց են ունեցել Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։
Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի կունենա Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոնի համատեղ ռազմական բազայում։ Գագաթնաժողովը նախատեսված է սկսել մոտավորապես Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ին (Երևանի ժամանակով 23:30)։ Հիմնական թեման կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։
Ռուսական պատվիրակության կազմում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարներ Անդրեյ Բելոուսովը, Սերգեյ Լավրովը և Անտոն Սիլուանովը, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ռուսական երեք հատուկ չվերթ արդեն ժամանել է Ալյասկա, այդ թվում՝ կրեմլամերձ լրագրողների հետ։ Դմիտրիևը դրանցից մեկով ժամանել է Անքորիջ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այնտեղ են ժամանել նաև Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ինչպես նաև Սիլուանովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
118 դիտում