15.08.2025 | 12:39
Հայ քնարերգության «Անկեզ Մորենին» կդառնար 103 տարեկան
(օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) – 21 փետրվարի, 1996, Երևան․ Կոմիտասի անվ․ պանթեոն)
***
Բայց իմ ծնունդն այս աշխարհում
Դժվար եղավ անասելի:
Բայց իմ ծնունդն այս աշխարհում
Հրաշք եղավ,
Հեքիաթ եղավ չհնարված:
Մի սև ոճիր՝ մարդու կերպար ու տեսք առած
Ու ձեռքի մեջ առած ահեղ մի յաթաղան,
Բարձրացել էր, որ աշխարհում
Հայ մանուկներ աշխարհ չգան,
Բարձրացել էր, որ չծնվեմ,
Բայց ծնվեցի…
***
․․․Ես Հին Արաբկիրից Նոր Արաբկիր եկա, եւ դա իմ բախտն էր: Ես դեռ պատանի` սեփական ձեռքով քար կտրեցի ու աղյուս թափեցի սեփական տուն կառուցելու համար … Ես իմ հայրենակիցների մեջ ու նրանց կենցաղով ապրեցի, եւ իմ բախտն էր դա … Ձմռան երկար գիշերներին ես նրանց հեքիաթներն ու զրույցները լսեցի, եւ իմ բախտն էր դա … Ես նրանց հետ լաց եղա ու ծիծաղեցի…
Եվ իմ բախտն է դա …
——————————–
…Ես ծնվել եմ այսպիսի օգոստոսյան մի գիշեր,
Եվ ասել են երևի, թե ես ծնվել եմ աստղով:
Ճիշտ են ասել երևի, բախտն իմ աստղի էր նման,
Բայց այն աստղին, որ ասես արցունքի շիթ է շողուն,
Բայց այն աստղին, որ կախվել թարթիչներից թախծության
Ու դողում է կարոտից, սպասումից է դողում։
Վ․ ԴԱՎԹՅԱՆ
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ