Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք կրկին սպասում ենք նրան Ռուսաստանում մոտ ապագայում», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Վերջին անգամ ՀՀ վարչապետը ՌԴ է այցելել հուլիսին, որտեղ նա մասնակցել է Ալթայում անցկացվող միջազգային բնապահպանական համաժողովին։