
Վարչապետ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստից հետո, վարորդ Արամ Նավասարդյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Հարցին՝ դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, ասաց՝ ոչ: «Վերջացրեք ժողովուրդ, խոսելու ցանկություն չունեմ»,- նշեց նա: