Ճշմարտությունն այն է, որ եղել է մի դեպք, որը մի փոքր չափազանցված է ներկայացվել. Գրիգորի Եսայանը՝ իր հետ կապված միջադեպի մասին

Երգիչ Գրիգորի Եսայանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում իր հետ պատահած միջադեպին։

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ մասին լուրերը շատ են տարածվել, ու գիտեմ՝ շատերն անհանգստանում են: Ճշմարտությունն այն է, որ եղել է մի դեպք, որը մի փոքր չափազանցված է ներկայացվել մամուլում ու սոցիալական ցանցերում։

Բայց ուզում եմ վստահեցնել բոլորին, որ իրավիճակը լիովին հարթվել է՝ շնորհիվ ներքին ուժերի և ինձ հետ գտնվող հավատարմատար ընկերների աջակցության։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անհանգստանում են ու աջակից են»:

Հավելենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել «Զվարթնոց» օդանավակայանում Գրիգորի Եսայանի ձերբակալության մասին։

Shamshyan.com-ը նշել էր, որ օգոստոսի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները օդանավակայանում ձերբակալել են ՀՀ հայտնի երգիչներից մեկին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի իր։

Ավելի ուշ, Armlur.am-ը գրել էր, որ, ըստ իրենց տեղեկությունների, խոսքը երգիչ Գրիգորի Եսայանի մասին է։

Leave a Comment