ԱՄՆ-ի առաջարկը անվտանգության մեծ երաշխիք կբերի․ սա ՀՀ-ի պատմության մեջ ամենամեծ ներդրումային փաթեթն է․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

09.08.2025 | 13:50

«ԱՄՆ-ի առաջարկը լավագույնն է եղել ՀՀ-ի համար, մեր 4 սկզբունքները ամրագրվել են, և սա ՀՀ ապաշրջափակման առաջին քայլն է։ ԱՄՆ-ն ընդունել է ՀՀ-ի խաղաղության խաչմերուկը՝ այն դիտարկելով ենթակառուցվածքային հաբ, և կկառուցվեն երկաթուղի, ճանապարհներ, գազատարներ, մալուխային գծեր։ ԱՄՆ-ի առաջարկը անվտանգության մեծ երաշխիք կբերի, այն ՀՀ-ի պատմության մեջ ամենամեծ ներդրումային փաթեթն է։ Ստորագրված փաստաթղթում կան Խաղաղության խեչմերուկ, Թրամփի ճանապարհ, չկա՝ Զանգեզուրի միջանցք․ ՀՀ-ն կհսկի իր ճանապարհները»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որոնք են Վաշինգտոնի եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները, և ինչու է ՀՀ-ն հենց ԱՄՆ-ի առաջարկն ընդունել։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից վաշինգտոնյան համաձայնությունների դեմ առկա քննադատությանը, իշխանական պատգամավորն ասաց․ «Ընդդիմությունը բայղուշություն է անում․ նախաստորագրված համաձայնագրում չկան միջանցքի, անկլավների հարցեր»։ Պատգամավորն անդրադարձել է նաև Ալիևի այն հայտարարությանը, թե պայմանագիրը կարող է ստորագրվել ՀՀ սահմանադրական փոփոխություններից հետո։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a Comment