Մակրոնի հետ զրույցից հետո Զելենսկին նշել է, որ ՌԴ-ն հրապարակավ չի արտահայտել կրակը դադարեցնելու իր պատրաստակամությունը

Ես զրուցեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ես նրան ներկայացրեցի նախագահ Թրամփի և Եվրոպայում գործընկերների հետ երեկվա զրույցի մեր տեսլականը։ Էմանուելը տեղեկացրեց իր շփումների մասին։ Զրույցի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է սոցիալական ցանցերում։
«Մենք համակարգում ենք մեր դիրքորոշումները և տեսնում ենք Եվրոպայի համար անվտանգության հիմնական հարցերի վերաբերյալ ընդհանուր եվրոպական տեսակետի անհրաժեշտությունը։ Շատ բան կախված է մեր յուրաքանչյուր քայլի հավասարակշռությունից և արդյունավետությունից, Եվրոպայից և Ամերիկայից՝ թե՛ ներկայում, թե՛ ապագայում։
Մենք համաձայնեցինք, որ խորհրդականների և առաջնորդների մակարդակով աշխատանքը պետք է արդյունավետ լինի։ Հիշում ենք, որ անհրաժեշտ է իրական հրադադար։ Ուկրաինան պատրաստ է դրան, և Ռուսաստանից դեռևս հստակ հանրային արձագանք չկա։ Հետևաբար, մոտ ապագայում պետք է ցույց տրվի, թե ինչ հետևանքներ կունենա, եթե Ռուսաստանը շարունակի ձգձգել պատերազմը և խաթարել կառուցողական ջանքերը»,- գրել է նա։

Leave a Comment