Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը՝ Հանրապետության հրապարակում, իսկ գրքի տոնավաճառը՝ Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում, միջոցառումները` Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։
Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ առաջարկելով բացառիկ զեղչեր։
Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։