📷 Էդ Շիրանը հայտավորվել է Իպսվիչ Թաունի կազմում — Armsport.am

Հայտնի երաժիշտ Էդ Շիրանը, ով մանկուց «Իպսվիչ Թաունի» երկրպագու է և ակումբի բաժնետեր, հայտավորվել է թիմի պաշտոնական կազմում՝ 17 համարի ներքո։ Այս մասին ակումբը հայտնել է իր սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում՝ ի նշան հարգանքի երգչի հանդեպ։

Նման ժեստը վաղուց ավանդույթ է դարձել «Իպսվիչի» համար։ Սա առաջին դեպքը չէ, որ Շիրանը ընդգրկվում է թիմի կազմում։ Ամեն ինչ սկսվել է 2021 թվականին, երբ նա ձեռք բերեց ակումբի բաժնետոմսերի մի մասը։ Այդ ժամանակից ի վեր այս ժեստը կրկնվել է ամեն տարի, բացառությամբ նախորդ մրցաշրջանի, երբ «Իպսվիչը» հանդես էր գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Հետաքրքրական է, որ ոչ բոլոր երկրպագուներն են դրական արձագանքել այս քայլին։ Որոշ երկրպագուներ նշել են, որ ամեն տարի նույն կատակը կրկնելու կարիք չկա։

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Իպսվիչը» հաստատել էր, որ Էդ Շիրանը ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի 1.4%-ը։ Սա պասիվ ներդրում է, որը Շիրանին չի ընձեռում ակումբի տնօրենների խորհրդում ընդգրկվելու հնարավորություն։

Leave a Comment