Քննարկվել են Երևանի և Աստանայի միջև առևտրատնտեսական և հումանիտար-մշակութային ոլորտներում համագործակցության հարցեր


2025 թ. օգոստոսի 5-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Աստանայի ակիմ (քաղաքապետ) Ժենիս Կասիմբեկի հետ: Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Աստանայի միջև առևտրատնտեսական և հումանիտար-մշակութային ոլորտներում՝ քույր քաղաքներ դառնալու մասին 2024 թվականին ընդունված համաձայնագրի շրջանակներում համագործակցության առաջմղմանն առնչվող հարցեր:


 


Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների


ականավոր ներկայացուցիչների հիշատակի հավերժացման առնչությամբ բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։


 


Դիտարկվել են նաև Աստանայում Հայաստանի դեսպանության գործունեության պայմանների արդիականացմանը միտված հարցեր՝ հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարների հաշվառմամբ:


 

Leave a Comment