
«Տռուսիկ Գագոյի » հայտարարոթյունը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բավական արժեքավոր է. ստացվում է՝ մինչ ոմանք հրաժարվում են Նիկոլին «ձեռնոց նետել», իմպիչմենտի գոծընթացին միանալ՝ տարբեր տխմար պատրվակներ մատնանշելով ու թեմայից «ուխոդ» լինելով, ՔՊ-ն շնորհակալության ու ծաղիկների փոխարեն պատրաստում է փշեր՝ Քոչարյանին ձերբակալելու պլաններ հյուսելով: Այսպիսով՝ Քոչարյանը դառնում է ինքն իր դահիճը՝ գագոների ձեռքը չբռնելով:
Բայց կարող է գալ մի այնպիսի պահ, որ հայաստանյան կալանավայրերում հայտնվելու տարբերակը «վոինին» երանություն թվա. ասում են՝ Նիկոլը նրան Իլհամին հանձնելու պլաններ ունի որպես առհավատչյա առ այն, որ հավատարիմ է «խաղաղության օրակարգին»: Ասում են նաև, որ հատկապես ԱՄՆ-ում Իլհամի հետ նախատեսված հանդիպումից հետո Նիկոլը կարող է Քոչարյանի հարցերն արմատապես լուծել՝ նրան Մեհրիբանի գիրկն ուղարկելով:
Այնպես որ՝ չարժե մատների արանքով նայել իմպիչմենտի գործընթացին, ու քանի դեռ ուշ չէ, հարկ է գրողի ծոցն ուղարկել Նիկոլին, հակառակ դեպքում նա դաժան պատժի կարժանացնի «վոինին» այնպես, որ ոչ մեկին քիչ չի թվա «Հայասան» դաշինքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: