Արմինֆո. Չի բացառվում, որ օգոստոսի 10-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազի 3-4 աստիճանով: Այդ մասին օգոստոսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սնդիկի ջերմաչափը 40-41 աստիճանի փոխարեն կնվազի մինչև 36-37 աստիճան: Առաջիկա 10 օրվա ընթացքում ջերմաստիճանի ֆոնի ավելի զգալի նվազում ակնկալելու հարկ չկա: Միայն օգոստոսի երրորդ տասնօրյակում հարավ-արևելքից սառը զանգվածների ներթափանցման հետևանքով օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։