📷 Լաշա Տալախաձեն Հայաստանում է․ վրացին կնոջ հետ ներկա է գտնվել Ջենիֆեր Լոպեսի համերգին

Օլիմպիական խաղերի եռակի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի նախկին ծանրորդ Լաշա Տալախաձեն այս օրերին գտնվում է Հայաստանում։

Վրացի լեգենդար մարզիկը այցելել է Գյումրի, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի կողմից։

«Շնորհակալություն հայ ընկերներիս հիանալի հյուրնկալության համար», – սոցցանցի իր էջում գրել է Լաշան։

Նշենք նաև, որ Տալախաձեն կնոջ հետ երեկ՝ օգոստոսի 3-ին, ներկա է գտնվել համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին։

Leave a Comment