Հավիտենական կյանք

-Ախ Հիսուս, որքան ենք սիրում Քեզ և կամենում ենք

ամբողջ սրտով Քեզ ծառայել:

-Իմորդիներ, դուք երկուսով ընտրվել ու սահմանվել եք, որ Ինձ համար հզոր գործեր կատարեք: Հրաշքների ու փառքի անտես ծալքերը կբացվեն շուտով:

Կյանքը ինքնին փառավոր է` իր ամբողջության մեջ:

Այս սքանչելի հավիտենական կյանքը ձեր էության մեջ առեք:

Հավիտենական կյանքի այս թափանցումը ձեր հոգու, մտքի ու մարմնի մեջ` կմաքրի, կբժշկի, կվերանորոգի, երիտասարդ կդարձնի և այն ձեզնից ուրիշներին կփոխանցվի` նույն հրաշագործ զորությամբ:

«Այս է հավիտենական կյանքը, որ մարդիկ ճանաչեն Քեզ… և Հիսուս Քրիստոսին, որ Դու ուղարկեցիր»: ՈՒրեմն աշխատեք Ինձ հետ, որ մշտատև շփումով` էլ ավելի Ինձ ճանաչեք:

Ձեր առօրյա կյանքը լցրեք Իմ մշտատև ներկայությամբ և այդ գիտակցումն ունեցեք ամեն ժամ:

Աշխատեք քիչը անել, բայց այդ արածը թող լինի արդյունավետ ու գեղեցիկ իրագործված:

Հիշեք, որ հավիտենական կյանքը միակ տևական կյանքն է. նշանակում է` մարդը ինչ որ անում է առանց Իմ հոգու, առանց Իմ կյանքի զորության, զուր է ու անցողիկ:

Ինչ-որ կատարվում է Իմ հոգով ու կյանքով, ինքնին անմեռ է:

«Ես նրանց Հավիտենական կյանք կտամ, և նրանք երբեք չպիտի կորչեն, ոչ էլ որևէ մեկը նրանց կարող է խլել Իմ ձեռքից»:

Հետևաբար, հավիտենական կյանքը նշանակում է նաև ապահովություն:

Leave a Comment