
ՀՀ Քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՀՀ ՌՈ նախկին պետը պետությանը պատճառել է 23 մլն դրամի վնաս»։
«ՌՈ նախկին պետ Սամվել Ղուկասյանի գործով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, որպեսզի վերջինս այն հաստատի և ուղարկի դատարան: Ըստ մեղադրանքի, Սամվել Ղուկասյանը զորամասերից մեկի զինծառայողներին ձևակերպել է իրենց պարտականություններից չբխող աշխատանքի և նրանց անունից դուրս գրել աշխատավարձեր»,- ընդգծվում է տեսանյութում:
Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե