ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար


ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:


 


«Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։


 


Շնորհակալություն եմ հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ նպատակ ունենալով ապահով թվային միջավայր ստեղծել մեր երեխաների համար»,- գրել է նա:

Leave a Comment