Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. այս մասին Lenta.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Բացի այն փաստից, որ սա բարբարոսական արարք է, այն, ինչպես շատ բարբարոսություններ, անկեղծ ասած՝ սա հիմարություն է, քանի որ Այվազովսկին գեղանկարչության համընդհանուր ճանաչված հանճար է, որը գնահատվել է ոչ միայն մեր Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում»,- ասել է նա։
«Երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում, կա՛մ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները», – նշել է Զատուլինը։